Թռնումաարա:Մաս 2

Character 1
Part 2
#Թռնումաարա
                                                              
  Թռնումաարա:Մաս 1-ը իհարկե,այդքան էլ ուրախ ավարտ չունեցավ,սակայն ամենինչ չէր կարողա ավարտվել այդքան արագ: Եվ այժմ կանդրադառնանք Թռնումաարա պրոեկտի վերադարձին:
   Արթուրը սկսեց պրոեկտի համար նոր Ալտեզայի փնտրտուքները:Որոշվեց գնել Ճապոնիայից Հայաստան ճանապարհին գտնվող Toyota Altezza-ն:Նորից Altezza,նույն կոնֆիգուրացիայով ինչ հին Ալտեզան,սակայն այժմ սպիտակ,SSR SP1 R18 անվահեծերով,և անհայտ արտադրության Body kit-ով:

Նոր "Թռնումաարա"-ն

   Ճերմակ Թռնումաարա-ն երկու ամիս անց հասավ Հայաստան: Եվ պատմությունը կարծես,թե ստացավ նոր թափ,էնտուզիազմի պակաս կարծես,թե չկար:
"Պրոեկտի հետ իմ առաջին ծանոթությունը եղավ դռագ մրցարշավներից մեկի ժամանակ.մեծ ինտերքուլերով,կոմպրեսորով,լայն SSR անվահեծերով Altezza-ն տպավորվել էր իմ մեջ:" The Carguy


  Կոմպրեսորի բոլոր անհրաժեշտ կարգավորումները արվեցին և մեքենան պատրաստ էր դրիֆթինգին: Վերսկսվեցին պարապմունքները Հրազդան Մարզադաշտում,Արթուրը կարծես,թե չէր կորցրել իր դրիֆթինգի ունակությունները:Պարապմունքներին միացավ,նաև Հարությունը,որին մենք առանձին կանդրադառնանք:
Video By: Carspot Armenia
  Շաբաթ // Weekend drift training
Video By:Levon Badikyan






Վառված անվադողը

Որոշ ժամանակ անց կոմպրեսորը շարքից դուրս է գալիս,և հզորությունը ետ բերելու նպատակով գնվում է Eaton կոմպրեսոր:
"Թռնումաարա"-ն,նորից "թռնում է":
Թռնումաարա-յի տղաների հետ որոշեցինք նկարահանումներ կազմակերպել Նաիրիտ գործարանի հարևանությամբ,որտեղ ճապոնական սամուրայը իր "դիմագծերը" ցուցադրեց ամբողջ գեղեցկությամբ:






DapperMetTuner Rollin' 
Photo: Levon Badikyan

Photo:Levon Badikyan

Այն հարցին,թե ինչու 2014 թվականին ընտրեց հենց դրիֆթինգով զբաղվել,Արթուրը պատասխանեց.
-Ինձ ամենաշատը դուր ա գալիս, թե ոնց ա էդ կատարյալ մաքրում գիտակցությունը՝ ոչ մի ավելորդ միտք չկա, ամբողջովին կենտրոնանում ես։ Էդ ոչ թե արհեստական կենտրոնացում ա, այլ տենց ա ստացվում՝ օրգանիզդ տենց ա արձագանքում ստեղծված իրավիճակին։
Ու էդ անընդհատ prediction-ի վրա խաղը, որ ապագայից մի քիչ առաջ ընկած պետքա գնաս։ մարդիկ մտածում են, որ ռեակցիայի վրա ա սաղ ավտոսպորտը, իրականում prediction-ների վրա ա՝ միշտ պետք ա մի քիչ առաջ ընկած, մի քիչ կանխագուշակած անես, թե չէ ուղղակի չես հասցնի։
     Կարծում եք,այսքանով կ՞անգ առավ Արթուրը:Իհարկե ոչ: Պատմության երրորդ հատվածում կներկայացնենք,արդեն լիովին նոր "սրտով" Թռնումաարա-յին: 
#Թռնումաարա:Մաս 2 ավարտ
Artur Keyan,Gevorg Gasparyan
Պատրաստեց՝Գևորգ Գասպարյանը
EVN CarGuys

Comments

Popular posts from this blog