Թռնումաարա:Մաս 1


Character 1
Part 1
#Թռնումաարա

                             «Դզում ա դինամիկայի օրենքները հասկանալը, էդ օրենքներին ենթարկվելը, բայց քեզ ծառայեցնելը» © Ա.Քեյան
#լղճինստիբուսթին

    Սկսենք մեր բլոգը երևի թե Հայաստանում,ամենահետաքրքիր դրիֆթ պրոեկտներից՝ «Թռնումաարա» -յից:
    Պատմությունը սկսվում է 2014 թ.-ին,երբ Արթուր Քեյանը իր ընկերների հետ,սկսում են փնտրել Hill Climb և Drifting սպորտաձևերի համար իդեալական տարբերակ: Հիմնական պահանջները մեքենայից՝ետևի քաշող,200+ ձ.ու. և իհարկե մեխանիկական փոխանցման տուփ:Արթուրը իր ընկերների հետ ընտրեց Drifting սպորտաձևի համար իդեալական մեքենա՝ Toyota Altezza (շարժիչը՝ 3s-Ge)։ Մեքենան գնեցին Ճապոնական աճուրդից։ Արտաքին թեթև թյունինգն արվել էր Ճապոնիայում։ TRD ամբողջական Body kit,Work Cr-Kai R17 7.5j,TRD ղեկ։ 
    Ընդհամենը մի քանի ամիս անց  մեքենան արդեն Հայաստանում էր։
Այսպիսով արված էր առաջին քայլը մի արկածախնդիր ճանապարհի, որի նպատակը ավտոսպորտում հետք թողնելն է:
#թռնումաարա // սկիզբ

      Այս շրջանում,նաև Արթուրը ծանոթանում է No Speed Limit-ի տղաների հետ:
Սկսվում են փոքրիկ դռեգ մրցարշավներ տարբեր մեքենաների հետ: Եվ ստացվում է այնպես,որ «Թռնումաարա»-ն լինում է No Speed Limit ակումբի ամենաարագ Altezza-ն: Արթուրին ավելի ուշ պատմում են մի այլ Altezza-յի մասին,որը միակն էր Հայաստանում,որ ավելի արագ էր,քան «Թռնումաարա»-ն,իսկ այդ Altezza-ն վարում էր Հարություն  Հախվերդյանը,որին մենք կանդրադառնանք հաջորդ մեր բլոգում: Հարությունին,նույնպես պատմել էին Արթուրի մասին: Եվ մեկ օր Կոմիտասի պողոտայի վրա հանդիպում են իրենց Ալտեզաներով:Այս հանդիպմանը մենք դեռ կանդրադառնանք:
    Առաջին քայլերը ավտոսպորտում զարգանալու,կատարում է՝ Rustavi International Motorpark-ում Time Atack վարելով: 210 ձիաուժանոց ճապոնական սամուրայը ուղակիորեն սլանում էր մոտորպարկում:
Իհարկե,այդպիսի դրիֆթինգի մակարդակի հասնելու համար պետք էր,նաև գտնել պարապմունքի վայր: Հասանելի վայր միայն՝Հաղթանակի զբոսայգու կայանատեղին էր: Առաջին դրիֆթի փորձերը շատ մեծ հաջողությամբ չեն պսակվում,սակայն դրիֆթինգից ստացած էմոցիաները պահելը հեշտ բան չէ: Դրիֆթինգով,նաև «վարակվում» է Արթուրի ընկերը՝Տիգրանը,որը,նույնպես այդ ժամանակ գնել էր Altezza:
    Սկսվում են պարապմունքները մրցարշավների պատրաստվելու համար:



Առաջին դրիֆտի փորձերը

Սլալոմ Վանաձոր 2016
Աջ կողմում Արթուրն է


Քանի,որ դրիֆթինգի մեջ շատ է պետք գալիս՝Hydraulic Handbrake(гидроручник),որոշվեց պատվիրել այն: Մեքենան թեթևացնելու նպատակով,նաև Hot-Rod Garage Armenia-ում պատրաստվում է ապակեմանրաթելից կապոտ,իսկ առաջին մեծ ծախսը դառնում է՝GReddy Blue ECU-ն: Դիմապակու վերևի աջ անկյունում իր տեղն էր գտել գեղեցիկ #թռնումաարա գրվածքը:
Մինչ պատրաստ կլիներ կապոտը,
հետիոտները հիանում էին 
մաքրամաքուր 3S-Ge շարժիչով:

Ապակեմանրաթել // Fiberglass hood making 
at Hot-Rod Garage Armenia


Կապոտի պատրաստումը Hot Rod Garage Armenia-յում



Նոր կապոտով

Momo ղեկը իր տեղն էր գտել Թռնումաարա-յի ինտերիերում:


Those Asses...

Hot-Rod Garage Armenia-ն դարձել էր,այս մեքենաների 
2-րդ տունը:

      Անցնում է ժամանակ,և 210 ձիաուժը դրիֆթինգի համար սկսում են քիչ թվալ Արթուրին,և միակ հեշտ տարբերակը ձիաուժների ավելացման,դա տուռբոն էր: Տուռբո գնելու փնտրտուքների ընթացքում Արթուրը ծանոթանում է,մեկ այլ Altezza-յի վարորդ՝Անդրանիկի հետ: Անդրանիկի հետ զրուցելուց հետո,որոշվում է տեղադրել,ոչ թե տուռբո,այլ կոմպրեսոր(charger): Պատվիրում են Blitz ֆիռմայի կոմպրեսոր,և սպասում մինչև հասնի Հայաստան:
Կոմպրեսորը և ինտերքուլերը


Արթուրը,նաև այդ ժամանակաշրջանում իր «Թռնումաարա»-յի հետ մասնակցում է տարբեր մրցումների: Մինչ կոմպրեսորի Հայաստան հասնելը 2016թ. Վանաձորում STR ակումբի կազմակերպած ձևավոր վարմանը ՝Արթուրը գրավում է 3-րդ տեղը,նույնիսկ առանց handbrake-ի:




«Էպիկ ա,որ ոնց են իներցիան ու շփման ուժը իրար տալի,ու ոնց են դրանից
պլաստիկ ամպեր հելնում:» © Ա.Քեյան 

     
         Կոմպրեսորի ձայնը
                                                                   Կոմպրեսորի տեղադրումը


Հսկայական ինտերքուլերը չթողեց,որպեսզի բամպեռը 
վերադառնա իր տեղը: 

          
Դրսում հոկտեմբեր ամիսն է,և Հայաստանում է արդեն Blitz կոմպերսորը:
Ուրախությանը չափ և սահման իհարկե չկա: Շուտափույթ տեղադրում են մեքենայի վրա,կատարում են անհրաժեշտ կարգավորումները,և սկսվում է նոր փուլ պրոեկտի համար: Մոտավորապես 300 ձ.ու.,և կոմպրեսորի բարձր ձայնը: Արդեն,մինչև կոմպրեսորի տեղադրելը Արթուրի մոտ շատ լավ ստացվում էր դրիֆթինգը,այժմ պետք էր կառավարել ավելացված ձիաուժները: Քանզի դրիֆթինգի մեջ կարևոր է,նաև արագությունը,որոշվում է փնտրել նոր պարապմունքի վայր: Հրազդան մարզադաշտի կայանատեղին հիանալի վայր էր level up անելու համար: Արթուրը Տիգրանի հետ գրում է դիմում մարզադաշտի տնօրինությանը,տարածքը ժամանակ առ ժամանակ իրենց տրամադրելու համար:

Ախ,այս ձայնը...

Թռնումաարա-ն բնության հետ սեր ունի,ինչպես
երևաց մի քանի նկարներից)

      Արթուրի հմտությունները  նկատելիորեն զարգանում էին, և կարելի է ասել՝ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով,սակայն ընդամենը մի քանի վայրկյանում 300 ձիերը՝ 180+ կմ/ժ արագության տակ, մեքենան տանում են դեպի բետոնե պատնեշը: Altezza-ից մնում է միայն մետաղի ջարդոն:
                                                                    Չարաբաստիկ օրը...
Իսակովի պողոտա






    Արդյո՞ք հաջողվեց հաղթահարել վթարի արդյունքում ձևավորված ծանր հոգեբանական ֆոնը և  վախերը …
   Միգուցե մեքենան,այլևս վերականգնման ենթակա չէր,սակայն պատմությունը չէր կարող ավարտվել:

 #Թռնումաարա:Մաս 1 ավարտ


Հատուկ Շնորհակալություն Արթուր Քեյանին.Տաթևիկ Թադևոսյանին և Տիգրան Մելքոնյանին:
Գևորգ Գասպարյան
"The CarGuy" Production 


Comments

Popular posts from this blog